Դեկտեմբեր 04, 2024
3133 դիտում

Մեկ կադրում. Ստադիոնում հայտնված առաջին մերկ երկրպագուն


Լուսանկարը` Ian Bradshaw


1974 թվականին Լոնդոնի «Թվիքենհեմ» ստադիոնում Անգլիայի ռեգբիի հավաքականը մրցում էր Ֆրանսիայի դեմ:

Սակայն այդ օրն ավելի շատ պատմության մեջ մտավ ոչ թե հանդիպման կարեւորության, այլ տեղի ունեցած մի դեպքի համար, որի մասին պատմում ենք մեր «Մեկ կադրում» շարքում:

Ընդմիջման ժամանակ դաշտում հայտնվել էր ամբողջովին մերկ մի տղամարդ ու սկսել վազել՝ առաջացնելով 53 հազար հանդիսականների մեծագույն զարմանքն ու ծիծաղը: Այսպիսի բան դեռ երբեք տեղի չէր ունեցել: Ավստրալացի Մայքլ Օ’Բրայանն այսպիսով դարձել էր առաջին մարդը, ով նման խոշոր սպորտային իրադարձության ժամանակ հանդգնել էր մերկ դուրս գալ դաշտ:

«Շատ ցուրտ օր էր, իսկ նա հպարտանալու ոչինչ չուներ: Շտապ հասա ու բռնեցի, բայց երբ ասաց, որ գրազի համար է այդպես վարվել, թույլ տվեցի շարժվել առաջ: Նրա փոխարեն ես այնքան ամաչեցի, որ ինձ ոչինչ չէր մնում, քան ոստիկանական սաղավարտով ծածկել նրա ամենակարեւոր օրգանը»,-հետագայում հիշել է ոստիկան Բրյուս Փերին:

Պարզվել է, որ Օ’Բրայանը խաղից առաջ մի քանի բաժակ խմելով ընկերների հետ՝ գրազ է եկել 10 ֆունտի վրա, թե մերկ կվազի ստադիոնում:

«Հանեցի ու մի կողմ նետեցի հագուստս ու արագ գործի անցա: Ոստիկաններին բացատրեցի, որ հաղթելու համար ինձ հարկավոր է հասնել ու դիպչել դիմացի պատին: Ես կարողացա հաղթել»,-դեպքից ավելի քան 30 տարի անց պատմել է Օ’Բրայանը:

Այս լուսանկարի հեղինակն ամերիկացի Յան Բրեդշոուն է: Իր պատմական կադրը Life ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա լավագույն լուսանկար», People ամսագրի կողմից՝ «Տասնամյակի լավագույն լուսանկար», արժանացել World Press Photo Award-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին