Դեկտեմբեր 21, 2024
2027 դիտում

Բարկացած երկրպագուին արագ «չեզոքացրած» «Սեւիլիա»-ի դարպասապահը


Լուսանկարը` Getty Images


Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում մի քանի օր առաջ «Սեւիլիա»-ն 0:2 հաշվով պարտություն էր կրել ՊՍՎ-ից:

Սակայն քննարկումներն այս խաղի շուրջ եղան մի միջադեպի պատճառով, որի մասին կպատմենք «Մեկ կադրում»:

«Սեւիլիա»-ի դարպասապահ Մարկո Դմիտրովիչը հենց խաղադաշտում հարձակման էր ենթարկվել երկրպագուի կողմից:

Վերջինս կարողացել էր շրջանցել ստադիոնի աշխատակիցներին եւ արագ վազքով մոտեցել Դմիտրովիչին՝ հրելով նրան: Սակայն դարպասապահն արագ արձագանքել էր ու ըմբշամարտային հնարքով գետնին գլորել «հարձակվողին»:

«Նա մոտեցավ ու հրեց ինձ: Երեւի շատ էր բարկացել գրանցված արդյունքից եւ այդ պահին լրիվ խելագարվել էր: Փորձեց հարվածել, բայց կարողացա բռնել նրան ու սպասել ստադիոնի աշխատակիցների մոտենալուն: Ֆուտբոլում նման տգեղ երեւույթներ տեսնելը հաճելի չէ, հուսանք, որ այսպիսի անկարգություններ անողները լավ կպատժվեն»,- դրվագին այսպես է արձագանքել Դմիտրովիչը:
 
Չնայած այդ պարտությանը՝ «Սեւիլիա»-ն երկու խաղերի արդյունքով 3:2 հաշվով դուրս է եկել հաջորդ փուլ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին