Դեկտեմբեր 06, 2024
3002 դիտում

Մեկ կադրում. NBA-ի ամենաբարձրահասակ ու ցածրահասակ բասկետբոլիստները


Լուսանկարը` NBA


Մանուտե Բոլն ու Մագսի Բոգզը NBA-ի պատմության ամենաբարձրահասակ ու ցածրահասակ բասկետբոլիստներն են: Հանդես են եկել տարբեր ակումբներում ու մրցակիցներ եղել, սակայն մեկ տարի նաեւ նույն թիմում խաղալու հնարավորություն են ունեցել:

Հենց նրանց հայտնի նկարի մասին էլ պատմելու ենք Mediamax Sport«Մեկ կադրում»:

Մանուտե Բոլը ծնվել է 1962 թվականին, նա Դինք ցեղատեսակի առաջնորդին որդին էր: 2,31մ Բոլը բասկետբոլ սկսել է խաղալ 1978 թվականից: Կարիերայի ընթացքում 4 ակումբում է հանդես եկել ու իր բարձր հասակի շնորհիվ լավ պաշտպան դարձել:

Նա NBA-ի միակ բասկետբոլիստն է, որն ավելի շատ հարվածներ է հետ մղել, քան միավորներ վաստակել՝ 2086-ը 1599-ի դիմաց: Կարիերան ավարտելուց հետո զբաղվել է բարեգործությամբ: 2010 թվականին մահացել է 47 տարեկանում մաշկի հետ կապված բարդությունների պատճառով (Սթիվեն Ջոնսոնի համախտանիշ):

Մագսի Բոգզն իր 1,60 մ հասակով ամենակարճահասակն է եղել NBA-ում: Նա ծնվել է 1965 թվականին ու, չնայած ֆիզիկական տվյալներին, զբաղվել բասկետբոլով: Լավագույններից մեկն է եղել արդյունավետ փոխանցումների ու գնդակը խլելու շնորհիվ:

Նրան «Գող» են անվանել, քանի որ ամենաանսպասելի դիրքերում էլ կարողանում էր իրենից շատ ավելի բարձրահասակ խաղացողներից գնդակը խլել: Կարիերայի ավարտից հետո զբաղվել է անշարժ գույքով ու կանանց թիմեր մարզել:

Բոլն ու Բոգզը 1987-1988 մրցաշրջանում հանդես են եկել «Վաշինգթոն Բուլեթս»-ի կազմում: Նրանց համատեղ լուսանկարն այնքան զվարճալի ու լեգենդար է դարձել, որ բասկետբոլային աշխարհում դժվար է գտնել որեւէ մեկին, ով այն տեսած չլինի: Ավելի ուշ նկարը կրկնել են G լիգայի խաղացողներ Տակո Ֆոլը (2,26 մ) եւ Տրեմոնտ Ուոթերսը (1,78 մ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին