Դեկտեմբեր 21, 2024
2263 դիտում

Մեկ կադրում. Իսրայելի եւ ԱՄՆ-ի աստղերի խաղի բացումը վստահվել էր Մերլին Մոնրոյին


Լուսանկարը` AFP

Լուսանկարը` AFP


1957 թվականի մայիսի 12-ին Նյու Յորքի Բրուքլին թաղամասում ամերիկացի ու հրեա ֆուտբոլասերների համար իսկական տոն է եղել:

Հենց այդ օրը «Էբբեթս» ստադիոնում, որը դրանից մի քանի տարի անց քանդվել է, ընկերական հանդիպում են անցկացրել «Հապոել»-ի ու ԱՄՆ-ի աստղերի թիմերը:

Հանդիպումը նվիրված է եղել Իսրայելի անկախության օրվան եւ հավաքել էր բազմաթիվ հայտնի մարդկանց: Սակայն կար մեկը, որի ստադիոն դուրս գալն իսկական իրարանցում է առաջացրել:

Իսրայելի դրոշի գույներին համահունչ՝ կապույտ, մարմինն ընդգծող զգեստ, իսկ կրծքի մասում լայն բացվածքին սպիտակ ծաղիկ: Ահա այսպիսի տեսքով ու իր անկրկնելի ժպիտով է բոլորին հիացրել Մերլին Մոնրոն՝ հայտնվելով ստադիոնում:

Լուսանկարը` AFP


Մոնրոն դաշտ է դուրս եկել մեքենայով, նրան ուղեկցել է հրեաների դարպասապահ Յակով Հոդորովը: Մոնրոն կատարել է երեք հարված՝ երկուսը հանդիսականի եւ լուսանկարիչների, մեկը՝ ֆուտբոլիստների համար: Ողջունելով բոլորին, արժանանալով ծափահարությունների նա դաշտը տրամադրել է մարզիկներին: Իսրայելի ֆուտբոլիստները հաղթել են 6:4 հաշվով:

«Այդ ժամանակ թերթերը գրում էին, թե ես 4 գնդակ եմ ընդունել, որովհետեւ Մոնրոյի կողքին էի հայտնվել: Ճիշտ է, ես մի քիչ հուզված էի, բայց խոստովանեք, ո՞վ չէր հուզվի Մերլին Մոնրոյի ներկայությամբ»,-խոստովանել է Հոդորովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին