Ապրիլ 25, 2024
3995 դիտում

Մեկ կադրում. Տիգրան Պետրոսյանի եւ Արամ Խաչատրյանի բարեկամությունը


Լուսանկարը` Յուրի Սոմով


Աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանն իր յուրաքանչյուր հաղթանակով մեծ տոն է պարգեւել հայ ժողովրդին:

Նրա խաղով հիացել են ոչ միայն սովորական մարդիկ, այլ նաեւ այլ ոլորտների հայտնի ներկայացուցիչները:

Mediamax Sport«Մեկ կադրն» այս անգամ անդրադառնում է Տիգրան Պետրոսյանին եւ Արամ Խաչատրյանին:

Աշխարհահռչակ կոմպոզիտորը մտերիմ է եղել Պետրոսյանի հետ, հաճախ անձամբ հետեւել նրա ելույթներին: Գրոսմայստերն էլ իր ձայնապնակների մեջ ուրույն տեղ է հատկացրել Խաչատրյանի ստեղծագործություններին: Պետրոսյանը կնոջ հետ հաճախ այցելելիս է եղել համերգասրահներ, որտեղ նվագախումբը ղեկավարելիս է եղել անձամբ Խաչատրյանը:

Այս լուսանկարն արվել է 1968 թվականին, Պետրոսյանին, ինչպես միշտ, ուղեկցում է կինը՝ Ռոնան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին