Փետրվար 24, 2024
exclusive
54719 դիտում

Մեկ կադրում. Կլասիկոյում «Բարսայի» 5:0 հաշվով հաղթանակն ու Պիկեի ձեռքը


Լուսանկարը` https://www.pinterest.com


Հերթական Էլ Կլասիկոյում «Բարսելոնան» ուժեղ գտնվեց Մադրիդի «Ռեալից»: Այս անգամ «Նոու Կամպում» կապտանռնագույնները վնասվածք ունեցող Լեո Մեսսիի բացակայությամբ առավելության հասան առանց Ռոնալդուի հանդես եկող Արքայական ակումբի նկատմամբ 5:1 հաշվով:

Այս հաղթանակը հիշեցրեց եւս մեկը՝ 5:0-ն, ու Mediamax Sport-ն իր «Մեկ կադրում» շարքում պատմելու է այդ խաղի մի դրվագի մասին՝ Ժերար Պիկեի մասնակցությամբ:

Կատալոնացի պաշտպանը մի առիթով խոստովանել է, որ առաջին Էլ Կլասիկոն հիշում է 6 տարեկանից, երբ 1994 թվականին կրկին սեփական հարկի տակ «Բարսելոնան» 5:0 հաշվով գերազանցել էր ամենասկզբունքային մրցակցին: Պիկեն այդ ժամանակ ընտանիքի հետ տրիբունաներում է եղել:

Դրանից 16 տարի անց թիմը կրկին նման արդյունքի հասավ, բայց Պիկեն արդեն խաղադաշտում էր:

Պեպ Գվարդիոլայի թիմն ամենախոշոր հաշվով հաղթանակներից մեկը տարավ Ժոզե Մոուրինյոյի սաների նկատմամբ: 2010 թվականի նոյեմբերին կայացած այդ խաղում գոլերի հեղինակ դարձան Խավին, Պեդրոն, Դավիդ Վիլյան՝ դուբլի եւ Սուարես Խեֆրենը:



Կատալոնական ակումբի ֆուտբոլիստներն ու երկրպագուները ցնծության մեջ էին, նրանք շատ բուռն էին տոնում ամենատպավորիչ ու գեղեցիկ հաղթանակներից մեկը: Այն նշելու ժամանակ էլ Պիկեն հայտնվեց կադրում՝ 5 մատը տրիբունաներին պարզած:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին