Ինչքան լուսանկարները հին են լինում, այնքան դրանց հետ կապված պատմություններն էլ հետաքրքիր են թվում:
Սակայն, ցավոք, երբեմն բախվում ես խնդրի, երբ չես կարողանում մանրամասն իմանալ այս կամ այն նկարի պատմությունը:
Այդպիսինն են նաեւ այս անգամվա մեր «Մեկ կադրում» շարքի հերոսները:
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թանգարանում փակցված այս լուսանկարի պատմությունը հայտնի չէ:
Այն արվել է 1928 թվականին, երբ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո փորձում էին սպորտային կյանքում ակտիվություն մտցնել:
Նկարում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երեւանի խմբակներից մեկն է: Քանի որ ժամանակակից հունահռոմեական ոճի ըմբշամարտ սկիզբ է դրվել Ֆրանսիայում, այն կոչվում է նաեւ ֆրանսիական: Հայաստանում հենց այդպես են ասելիս եղել ըմբշամարտի այդ ոճը:






















