Փետրվար 27, 2026
exclusive
13582 դիտում

Մեկ կադրում. Հայրական համբույրն ու երազանքի իրականացումը


Լուսանկարը` Մեդիամաքս


Սպորտը միշտ էլ գեղեցիկ է անսպասելի էմոցիոնալ դրսեւորումներով: Անգամ ամենաքչախոս ու համեստ մարզիչները երբեմն չեն կարողանում թաքցնել իրենց ապրումները:

Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում այս անգամ ներկայացնում է հենց այդպիսի լուսանկար: Այն արվել է օգոստոսի 6-ին Ռիոյի Օլիմպիական խաղերի նժույգթափերի որակավորման փուլում:

Պատմում է Հայաստանի մարմնամարզության հավաքականի 2-րդ ու Հարություն Մերդինյանի անձնական մարզիչ Սոս Սարգսյանը:

Իմ երազանքն է եղել, որ Հարություն Մերդինյանը մասնակցի Օլիմպիական խաղերին: Այդ օրը, երբ նրան հաջողվեց ընդգրկվել 8 լավագույնների ցանկում ու մտնել եզրափակիչ, աննկարագրելի էր:

Երբ տեսա նրա վաստակած միավորներն, արդեն գիտեի, որ եզրափակչում է: Հարությունի համար դա արդեն իսկ լավ արդյունք էր: Նա հնարավորություն էր ստացել պայքարելու մեդալի համար:

Այն պահին, երբ նա իջավ հարթակից, պարզապես համբուրեցի ճակատը՝ այդկերպ ցույց տալով իմ ապրումները՝ ուրախությունը, հպարտությունը:

Հարությունն ասես տղաս լինի, 6 տարեկանից իմ գլխավորությամբ է մարզվում, մեզ համար դա շատ մեծ նվաճում էր: Կարողացել էինք մեր երկրի համար մեծ գործ անել, այդքան աշխատանքն ապարդյուն չէր եղել:

Մեր ընտրանին