Մայիս 18, 2024
exclusive
13440 դիտում

Մեկ կադրում. Պետրոսյան-Կաստրո-Ֆիշեր պարտիան


Լուսանկարը` chessclub.org


Mediamax Sport-ը շարունակում է ներկայացնել հետաքրքիր լուսանկարներ, որոնք պատմում են այս կամ այն սպորտային իրադարձության մասին:

«Մեկ կադրում» շարքում այս անգամ ներկայացնում ենք 1966 թվականին Կուբայում արված լուսանկար, որտեղ Տիգրան Պետրոսյանն ու Ֆիդել Կաստրոն մրցում են Բոբի Ֆիշերի հետ:

1966 թվականին Հավանայում ընթանում էր շախմատի Համաշխարհային Օլիմպիադան:

Գրոսմայստեր Բոբի Ֆիշերը միաժամանակյա պարտիա էր անցկացնում, իսկ մրցակիցների թվում էր նաեւ Կուբայի նախագահ Ֆիդել Կաստրոն: Ֆիդելը, որը լավ էր շախմատ խաղում, կարողանում է հաղթել Աշխարհի ապագա չեմպիոնին:

Ներկաները փաստել են, որ հաղթանակի մեջ մեծ ներդրում է ունեցել Աշխարհի գործող չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, որը Ֆիդելին օգնում էր ճիշտ հակախաղ գտնել:

Ի դեպ, այդ նույն ժամանակահատվածում Տիգրան Պետրոսյանը եւս հանդիպում է ունենում Կուբայի նախագահի հետ, եւ պարտիան ավարտվում է ոչ-ոքի:

64 վանդակներով մարմարից պատրաստված սեղանը, որի վրա նրանք խաղացել էին, Կաստրոն նվիրում է Պետրոսյանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին