Մայիս 05, 2024
4980 դիտում

Ամփոփվել են «Մեր բակի ֆուտբոլը» մրցույթի արդյունքները


Լուսանկարը` Հարութ Մակյան


Մեդիամաքսն այսօր ամփոփել է hունիսի 16-ին հայտարարված «Մեր բակի ֆուտբոլը» շարադրությունների մրցույթի արդյունքները:

Մրցույթին ներկայացվել էր 10 շարադրություն, որոնք հասանելի են այստեղ:

Հաղթող են ճանաչվել հետեւյալ շարադրությունները.

Հարություն Հարությունյան. Մեր բակի ֆուտբոլը

Արման Առաքելյան. Մեր բակի ֆուտբոլը

Անի Ավետիսյան. Մեր բակի ֆուտբոլը

Մրցանակները (Հայաստանի հավաքականի պաշտոնական շապիկը՝ ստորագրված հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կողմից, ֆուտբոլային գնդակ՝ ստորագրված Վարդան Մինասյանի կողմից եւ Դորտմունդի «Բորուսիայի» 10 համարի պաշտոնական շապիկը՝ ստորագրված Հենրիխ Մխիթարյանի կողմից) հաղթողների միջեւ կբաշխվեն վիճակահանությամբ՝ նրանց ներկայությամբ:

Առաջիկա օրերին Հարություն Հարությունյանին, Արման Առաքելյանին եւ Անի Ավետիսյանին կհրավիրենք Մեդիամաքսի գրասենյակ՝ մրցանակները ստանալու համար:

Մեր ընտրանին