Մայիս 05, 2024
exclusive
5895 դիտում

Մրցույթ՝ «Մեր բակի ֆուտբոլը»


Լուսանկարը` Հարութ Մակյան


Հունիսի 17-ին մեկնարկող Կոնֆեդերացիայի Գավաթին ընդառաջ Մեդիամաքսը հայտարարում է շարադրությունների մրցույթ՝ «Մեր բակի ֆուտբոլը»:

Հայաստանում բակերում ֆուտբոլ խաղալը միշտ բարի ավանդույթ է եղել՝ հանդիսանալով ամառային առօրյայի անբաժան մասը: Խոշոր միջազգային մրցաշարերի օրերին բակային ֆուտբոլն ակտիվանում է՝ բոլորը ցանկանում են նմանվել իրենց սիրելի խաղացողներին:

Մրցույթի մասնակիցները պետք է շարադրություն գրեն՝ պատմելով այն մասին, թե ինչպես են ֆուտբոլ խաղացել իրենց բակում, որոնք են եղել առավել ուշագրավ եւ հիշարժան դրվագները:

Մրցույթին կարող են մասնակցել 15 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիները՝ անկախ սեռից: Շարադրության առավելագույն ծավալն է 400 բառ: Այդ ծավալը գերազանցող շարադրությունները մրցույթին չեն մասնակցի:

Շարադրություններն ընդունվում են բացառապես հայերեն լեզվով:

Մրցույթը մեկնարկում է 2017 թ. հունիսի 16-ին եւ ավարտվում է հունիսի 26-ին, ժամը 18:00-ին:

Հաղթողի/հաղթողների անունները կհրապարակվեն հունիսի 30-ին:

Մրցույթի մրցանակներն են. Հայաստանի հավաքականի պաշտոնական շապիկը՝ ստորագրված հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կողմից, ֆուտբոլային գնդակ՝ ստորագրված Վարդան Մինասյանի կողմից եւ Դորտմունդի «Բորուսիայի» 10 համարի պաշտոնական շապիկը՝ ստորագրված  Հենրիխ Մխիթարյանի կողմից:

Հանձնաժողովը իրեն իրավունք է վերապահում բոլոր երեք մրցանակները շնորհել մեկ հաղթողին, կամ էլ բաշխել դրանք մի քանի հաղթողների միջեւ:

Մասնակիցները երաշխավորում են, որ հանդիսանում են ներկայացված շարադրությունների իրական հեղինակները: Հեղինակային իրավունքի խախտման դեպքում մասնակիցը որակազրկվելու է:

Մրցույթին ներկայացված շարադրությունները չեն կարող նախկինում հրապարակված լինել օնլայն տիրույթում կամ տպագիր մամուլում: Այս պայմանը խախտելու դեպքում մասնակիցը որակազրկվելու է:

Բոլոր շարադրությունները հրապարակվելու են Sport.Mediamax.am կայքի հատուկ բաժնում, բացառությամբ՝

- աշխատանքների, որոնք չեն համապատասխանի մրցույթի թեմային,
- աշխատանքների, որոնք պարունակում են վիրավորանքներ կամ այլ՝ ՀՀ օրենսդրությանը հակասող արտահայտություններ:

Մրցույթի ընթացքին հետեւելու համար մասնակիցները պետք է like տան Facebook-ում Mediamax.am եւ Sport.Mediamax.am-ի էջերին.

https://www.facebook.com/Mediamax.am

https://www.facebook.com/sport.mediamax.am 

Շարադրությունները պետք է ուղարկել contest@mediamax.am հասցեին, որպես subject նշելով «Մեր բակի ֆուտբոլը»: Շարադրության հետ պետք է ուղարկել մասնակցի անձնագրի/ID քարտի/ծննդյան վկայականի պատճեն, բարձր որակի եւ մեծ չափի լուսանկարը (կայքում շարադրության հետ հրապարակելու համար) եւ կոնտակտային տվյալներ: Առանց անձնագրի/ID քարտի/ծննդյան վկայականի պատճենի, լուսանկարի եւ կոնտակտային տվյալների ներկայացված շարադրությունները մրցույթին չեն մասնակցի:

Մեդիամաքսը հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին