Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանին Մոնտենեգրոյի դեմ ոչ-ոքի արդյունքում ուրախացրել է այն հավատը, որն ունեցել է թիմը։
«Մարտական ոչ-ոքի ստացվեց։ Թիմը հավատաց ու աշխատեց մինչեւ վերջ, տեսանք, որ կարող ենք։ Իհարկե, հաղթանակն ավելի լավ կլիներ, բայց հոգեբանական առումով սա եւս լավ արդյունք է սեպտեմբերին մեկնարկելիք ընտրական խաղերից առաջ։ Մաքսիմալ պետք է աշխատենք, որովհետեւ այնտեղ արդեն ամեն մի սխալը միավորի կորուստ է լինելու»,-ասել է ֆուտբոլիստը։
Նա ընդգծել է, որ հավաքականի ֆուտբոլիստների միջեւ լավ հարաբերություններ են, միմյանց հետ հաղորդակցվելու կամ ընկերություն անելու ոչ մի խնդիր չկա։
«Հենրիխ Մխիթարյանի հետ ու առանց նրա մեր հավաքականը տարբեր է։ Հիմա մեծ ներդրում ունենում է Էդուարդ Սպերցյանը, որը բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Վստահ եմ կապացուցի, որ ոչնչով չի տարբերվում թոփ ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներից»,-ավելացրել է պաշտպանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: