Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ավարտեց հունիսյան ընկերական հանդիպումները Մոնտենեգրոյի դեմ խաղով։
Դեռ հանդիպումը նոր-նոր էր սկսվում եւ ֆուտբոլիստները կարելի է ասել չէին էլ հասցրել ընկնել ռիթմի մեջ, երբ գոլ գրանցվեց։ 1-ին րոպեին Հայաստանին առաջ մղեց Էդուարդ Սպերցյանը, որը աչքի էր ընկել նաեւ մի քանի օր առաջ կայացած Կոսովոյի դեմ խաղում։ Հաջորդ գոլին երկար չսպասեցինք, որովհետեւ տանտերերից Վասիլյե Ադժիչը հավասարեցրեց հաշիվը 5-րդ րոպեին։
Ի տարբերություն Կոսովոյի դեմ խաղի, հայ ֆուտբոլիստներն ավելի թիմային էին գործում ու ձգտում էին հաջողության հասնել։ Առաջին կեսի մնացած հատվածը մեծ մասամբ անցավ նրանց գրոհներով, սակայն ընդմիջման նրանք գնացին 1։1 հաշվով։
Երկրորդ կեսում, ինչպես եւ նախորդ դիմակայությունում էր, հայ ֆուտբոլիստները սկսեցին զիջել, թերեւս հոգնածություն եղավ նրանց մոտ։ Սխալներից մրցակիցը չօգտվել չէր կարող, իսկ նրանց կատարմամբ գոլն ուշանալ չտվեց։ 52-րդ րոպեին հաշիվը կկնապատկեց Անդրիա Բուլատիչը։
Ընդունած գոլից հետո Հայաստանի հավաքականը փորձում էր գտնել դեպի մրցակցի դարպասը տանող ճանապարհը, սակայն չէր ստացվում։ Կրկին օգնեցին Սպերցյանի անհատական որակները, որը տուգանայինից գրավեց մրցակցի դարպասը՝ 2։2։
Վերջին երկու խաղում Հայաստանի ընտրանին բաց թողեց 7 գոլ եւ խփեց 4-ը։ Իսկ ընդհանրապես, Ջոն վան’տ Սխիպի գլխավորությամբ անցկացրած 4 խաղում սա առաջին ոչ-ոքին էր։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: