Հունիս 11, 2025
248 դիտում

Դանիել Աղբալյանը մեկնաբանել է նորամուտն ազգային հավաքականի կազմում


Լուսանկարը` Մեդիամաքս


ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Դանիել Աղբալյանը երեկ Մոնտենեգրոյի դեմ խաղում (2:2) նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։

Ֆուտբոլիստի ցույց տված խաղից գոհ է մնացել գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը եւ աճելու դեպքում ակնկալում է նրան կրկին տեսնել իր թիմում։


Խաղից հետո ֆուտբոլիստը խոստովանել է, որ մեծ ուրախությամբ է միացել հավաքականին։

«Հոգեբանորեն պատրաստ էի խաղալ եւ ուրախ եմ, որ կարողացանք  դրական արդյունք գրանցել։ Բոլորին շնորհավորում եմ ու վստահ եմ, որ մոտակա հանդիպումներում ավելի լավ կխաղանք։ Այսօր մեր խաղն ավելի թիմային ստացվեց, օգնում էինք իրար»,-ասել է ֆուտբոլիստը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին