Հունիս 11, 2025
188 դիտում

Ջոն վան’տ Սխիպ․ Կարեւոր է, որ նախորդ խաղի համեմատ թիմն առաջխաղացում էր գրանցել


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երեկ 2։2 հաշվով ավարտեց ընկերական հանդիպումը Մոնտենեգրոյի դեմ։


Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը խոստովանել է, որ իր թիմի կարողացել է որոշակիորեն  բարելավել խաղը։ 

«Շատ արագ բացեցինք հաշիվը, բայց արագ էլ գոլ ընդունեցինք։ Կարծես թե մենք ավելի շատ պահեր կարողացանք ստաղծել, բայց ընդհանուր առմամաբ հավասար խաղ էր ընթանում։ Իհարկե, կարեւոր է արդյունքը, բայց կարեւոր է նաեւ այն, որ թիմը նախորդ խաղին համեմատ առաջխաղացում ունեցավ»,-ասել է գլխավոր մարզիչը։

Նա ավելացրել է, որ պաշտոնական հանդիպումների մեկնարկին դեռ երեք ամիս կա։ Ֆուտբոլիստներն այդ ընթացքում պետք է լավագույնս դրսեւորեն իրենց։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին