Հունիս 11, 2025
149 դիտում

Կրիստիան Կիվուն ցանկանում է «Ինտեր»-ի հետ բազմաթիվ հաղթանակներ տոնել


Լուսանկարը` FC Inter


Կրիստիան Կիվուն նշանակվել է Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ։

Ակումբից տեղեկանում ենք, որ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027 թվականի հունիսի 30-ը։ Մինչ այս Կիվուն գլխավորել է «Պարմա»-ն, որի հետ ավարտված մրցաշրջանում Ա Սերիայում գրավել է 16-րդ տեղը։

«Մեծ պատիվ է նման հնարավորություն ստանալը։ Մեծ կրքով ու նպատակներով եմ եկել այստեղ ու դրանք ցանկանում եմ փոխանցել ֆուտբոլիստներին։ «Ինտեր»-ը միշտ պետք է պայքարի հաղթանակների համար։ Հիմա առաջնայինն Աշխարհի ակումբային առաջնությունն է։ Պետք է վերականգնվենք ու մեծ էներգիայով ձգտենք նվաճել գավաթը»,-Կիվուի խոսքերը մեջբերում է «Ինտեր»-ի պաշտոնական կայքը։

Աշխարհի ակումբային առաջնությունը կայանալու է հունիսի 15-ից հուլիսի 13-ն ԱՄՆ-ում։

44-ամյա ռումինացին որպես ֆուտբոլիստ «Ինտեր»-ի հետ երեք անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել երկրի ու Չեմպիոնների լիգայի գավաթները։ 2018-24 թվականներին նա աշխատել է «Ինտեր»-ի պատանեկան ու երիտասարդական թիմերում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին