Այսօր Սկոպյեում կայանալու է Դեւիսի գավաթի 3-րդ ենթախումբի բացման արարողությունը։
Վաղվանից թենիսի հավաքականները դուրս են գալու պայքարի։ Հայաստանի թենիսի ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ մեր հավաքականն արդեն մրցավայրում է։
Հայաստանի կազմում ընդգրկված են Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանը եւ Ավետիք Ղազարյանը։
Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի ու Մալթայի ընտրանիները։ Մրցաշարն ավարտվելու է հունիսի 14-ին։




















