«Լոկոմոտիվ»-ն ու «Ցրվենա Զվեզդա»-ն արդեն համաձայնության են եկել Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի շուրջ։
Ռուսական ԶԼՄ-ը հայտնում են, որ արձակուրդից հետո՝ հունիսի 21-ին, 26-ամյա ֆուտբոլիստը կժամանի Բելգրադ եւ բուժզննում կանցնի:
Transfermarkt-ը Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 4 մլն եվրո։
Երեկ Տիկնիզյանը Հայաստանի ազգային հավաքականի հետ Պոդգորիցայից ժամանել է Երեւան: Նա թիմի հետ մասնակցել է Կոսովոյի ու Չեռնոգորիայի դեմ ընկերական խաղերին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: