2025թ․ հունիսի 14-ին (շաբաթ օրը) Գյումրիի քաղաքային մարզադաշտում կկայանա «Գյումրիի գավաթ 2025» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը։
Այս տարի մրցաշարին կմասնակցեն լրագրողների 8 թիմեր․ ուժերը կչափեն Վրաստանի, Ռումինիայի, Իսրայելի, Մոլդովայի, Հունգարիայի, Ղազախստանի եւ Հայաստանի լրագրողների հավաքականները, ինչպես նաեւ Գյումրի թիմը։։
Մրցաշարի կազմակերպիչները «Սպորտ մեդիա» մարզական լրագրողների հայկական ասոցիացիան է եւ Գյումրիի «ՄԵՆՔ» նախաձեռնությունը, գլխավոր հովանավորն է YoHealth հավելվածը։ Միջոցառման անցկացմանն աջակցել են «Շիրակ» եւ «Նոա» ֆուտբոլային ակումբները։
Խաղերն անցկացվելու են ֆուտբոլային դաշտի մեկ քառորդի հատվածում, զուգահեռաբար 4 խաղադաշտում։ Բոլորը թիմերը մրցելու են միմյանց հետ։ Մեկ խաղի տեւողությունը 20 րոպե է։ Յուրաքանչյուր խաղից հետո կլինի 10 րոպե ընդմիջում, իսկ 4-րդ խաղից հետո՝ 20 րոպե։
Նախօրեին թիմերն այցելելու են Շիրակի մարզի հիշարժան վայրեր, ծանոթանալու Գյումրիի պատմությանն ու մշակույթին։
Մրցաշարի մեկնարկը՝ հունիսի 14-ին, ժամը 10.00-ին Գյումրիի քաղաքային մարզադաշտում։ Մուտքն ազատ է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: