«Կրասնոդար»-ի ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գտնվում է եվրոպական 4 ակումբների ուշադրության կենտրոնում։
Ըստ տեղեկությունների՝ 25-ամյա հայ ֆուտբոլիստով հետաքրքրված են անգլիական «Լիդս»-ը, ֆրանսիական «Լենս»-ը, պորտուգալական «Պորտու»-ն եւ իսպանական «Սեւիլիա»-ն։
«Տեղափոխությանս հետ կապված հստակություն ու առաջարկներ չկան: «Լիդս»-ը ձմռանն էր առաջարկություն արել, իսկ «Պորտու»-ի հետաքրքրության մասին ես էլ ձեզ պես ԶԼՄ-ից եմ իմացել: Բոլորն էլ գիտեն, որ ցանկանում եմ տեղափոխվել նոր ակումբ»,- Հայաստանի ընտրանու ընկերական խաղերից առաջ տեղի ունեցած հավաքի ժամանակ ասել է Սպերցյանը:
Այդ խաղերի ընթացքում ֆուտբոլիստն իրեն լավ է դրսեւորել, նա մեկ անգամ գրավել է Կոսովոյի դարպասը եւ եւս երկու՝ Չեռնոգորիայի: Սպերցյանը նաեւ դարձել է հավաքականի ամենաարագ գոլի հեղինակը՝ նա Չեռնոգորիայի դարպասը գրավել է 24-րդ վայրկյանին:
Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 մլն եվրո:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: