Warning: session_start(): open(/var/lib/php/sessions/sess_tvlm7j58p192cldv8dtql6kl44, O_RDWR) failed: No space left on device (28) in /home/www/vhosts/mediamax.am/sport/htdocs/index.php on line 38
5 օր հավաքականի հետ կամ որքանով հասցրի ճանաչել մեր թիմին - Sport.mediamax.am
Հունիս 13, 2025
exclusive
515 դիտում

5 օր հավաքականի հետ կամ որքանով հասցրի ճանաչել մեր թիմին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Կոսովոյի եւ Չեռնոգորիայի հետ հունիսյան ընկերական հանդիպումներին ՀՖՖ-ն հավաքականի հետ մրցավայր էր տարել նաեւ 6 լրագրողի: 

Մենք տեղում ֆուտբոլիստների հետ ծանոթանալու, նրանց միջավայրում լինելու, կողքից ուսումնասիրելու ու հետեւություններն անելու հնարավորություն ունեինք:

Այնպես չէ, որ շատ գաղտնիքներ եմ բացահայտելու կամ փակ տեղեկություն հրապարակելու, պարզապես փորձելու եմ սեփական դիտարկումները ներկայացնել: Առաջինն ու ամենաշատն ինձ զարմացրեց այն, որ ֆուտբոլիստներն իրար հետ շատ քիչ են շփվում ճանապարհին, ինքնաթիռում, հյուրանոցների ընդունարաններում ու նաեւ խաղադաշտում: 

Տպավորություն էր, որ նրանք պարզապես նույն տեղում ու ժամանակահատվածում իրար հետ են հայտնվել եւ այդ օրերի ընթացքում պետք է միասին անցկացնեն, իսկ թիմ լինելուց կամ միասնական ոգին զգալուց դեռ շատ հեռու են: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Գիտենք, որ հայերիս մոտ թիմային լինել առհասարակ լավ չի ստացվում, բայց երբ ներկայացնում ես նման մարզաձեւ, դա պարտավոր ես անել: Կան մի քանի չափորոշիչներ, առանց որոնց ոչ մի գործում հաջողության հասնել հնարավոր չէ՝ միասնականությունը, հաղորդակցությունը, համընդհանուր նպատակների հետեւից գնալն ու սրտացավ մոտեցումը քո եւ թիմակիցներիդ աշխատանքին: Չեմ բացառում, որ ֆուտբոլիստների մոտ այդ ընկալումը կա, սակայն գործնականում հասնել չի ստացվում:

Իսկ դա ապահովելու համար շատ ջանքեր պետք է գործադրի գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը: Թեեւ գտնում եմ, որ նա էլ դեռ իրեն թիմում յուրային զգալու ու հարմարվելու կարիք ունի: Նա լրիվ այլ մտածելակերպ ու ֆուտբոլային փիլիսոփայություն դավանող Նիդերլանդներից հայտնվել է ոչ ֆուտբոլային Հայաստանում եւ շատ քիչ ժամանակ ունի այդ ամենից գլուխ հանելու համար: Եթե անկեղծ, նույնիսկ հայերս շատ բան մինչեւ վերջ չենք կարողանում հասկանալ մեր հավաքականից: 

Անզեն աչքով էլ միանգամից նկատում ես, որ թիմում առանձին փոքրիկ խմբեր կան՝ ռուսախոսները հիմնականում ողջ ընթացքում միասին էին, հավաքականի հնաբնակներն՝ իրար, իսկ նորեկները դեռ շատ բան իրենք էին փորձում հասկանալ ու հարմարվել: Համոզված եմ, որ ամեն ազգային հավաքական էլ ունենում է իր տարատեսակ խնդիրներն ու դժվարությունները ու հաղթահարման փուլով անցնելը շատ բնական է, բայց դա հնարավորինս արագ է պետք անել: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Քանի որ հանդիպմանը որպես լուսանկարիչ էի հավատարմագրված, նաեւ խաղադաշտում ֆուտբոլիստներին մոտիկից հետեւելու ու լսելու հնարավորություն ունեի եւ էլի համոզվեցի, որ գրեթե չեն հաղորդակցվում: Քիչ էին հուշումները, քաջալերանքի կամ ոգեւորող խոսքերը, էլ չեմ ասում, որ իրար այդքան էլ լավ չէին հասկանում նաեւ ֆուտբոլային առումով: Թեեւ Չեռնոգորիայի հետ խաղում փորձեցին խաղային որակները մի քիչ շտկել, բայց էլի բացերն ակնհայտ էին ու խոտանն այնքան շատ, որ պահերով նույնիսկ մոռանում էիր, որ ազգային հավաքականների հանդիպման ես հետեւում: 

2:2 հաշվով ոչ-ոքի խաղից հետո երկխոսության պակասի մասին փորձեցի իմանալ ավագ Վարազդատ Հարոյանի տեսակետը. 

«Ճիշտն ասած՝ հաղորդակցության կամ ընկերության խնդիր չունենք։ Հնարավոր է կողքից է այդպես թվում, մենք միշտ եղել ենք մեծ ու լավ կոլեկտիվ: Գուցե այդ ամենը առաջին խաղից հետո եղած հոգնածության ու երկար ճանապարհի պատճառով էր»:

Նախորդ տարիներին հավաքականի հետ ճանապարհորդելու փորձ չունեմ, բայց որքանով հասցրել եմ լուսաբանել հանդիպումներն ու խաղացողների հետ շփվել, ավելի անմիջական, բաց ու ջերմ թիմի տպավորություն եմ ստացել:  

Լուսանկարը` Մեդիամաքս


Անկասկած, ներքին տրամադրության ու մթնոլորտի վրա իրենց ազդեցությունն են թողնում նաեւ վերջին վատ արդյունքներն ու խոշոր հաշվով պարտությունները, որոնք չեն կարող չազդել վստահության ու հավատի վրա: 

Այս պարագայում շատ կարեւոր են առաջատարի որակներով խաղացողները, որոնք կարող են անհրաժեշտ պահերին իրենց խոսքն ասել ոչ միայն հանդիպման ընթացքում, այլ նաեւ հանդերձարանում: 

Կոսովոյում ու Չեռնոգորիայում իրեն լավ դրսեւորեց Էդուարդ Սպերցյանը, միանգամից զգացվում էր «Կրասնոդար»-ի հետ Ռուսաստանի նորընծա չեմպիոնի ոգեւորությունն ու նաեւ իրեն դրսեւորելու ցանկությունը։ Բայց մեզ նրա մակարդակի եւս մի քանի խաղացող է պակասում, որովհետեւ կարգով ավելի բարձր թիմերի դեմ մեկի ջանքերը չեն փրկի: 

Սպերցյանի անհատական որակներն ու վարպետությունը շատ օգնեցին Չեռնոգորիայի հետ խաղում ոչ-ոքի կորզել: Իսկ թե ինչպիսի առաջատար կլինի նա, ցույց կտա ժամանակը։ Նման մեկի կարիքը թիմը շատ ունի ե՛ւ վան'տ Սխիպի, ե՛ւ Հարոյանի կարծիքով: Նրանք գտնում են, որ հավաքականը չի կարող միանգամից հասնել իր առջեւ դրված նպատակներին, դրա համար ժամանակ ու աշխատանք է պետք: Խնդիրն այն է, որ մենք այն չունենք՝ արդեն սեպտեմբերին մեկնարկում է ԱԱ-ի ընտրական փուլը, որին մոտենում ենք բազմաթիվ չլուծված խնդիրներով:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ոչ մեկս էլ չի կասկածում, որ անելիքներ շատ-շատ կան: Դեռ մարտին Վրաստանից կրած պարտությունից հետո էին խոստումներ եղել հունիսին բոլորովին այլ հավաքական տեսնել, ինչը մեծ հաշվով չհաջողվեց: Եթե նման ոչ ուժեղ մրցակիցների ու ընկերական խաղերի ժամանակ է թիմն այդպես սխալվում, դժվար է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա Պորտուգալիայի եւ Իռլանդիայի հետ մեկնարկային խաղերում: Գոնե լավ է Չեռնոգորիայի հետ ոչ-ոքի եղավ, որը մարզիչն ու խաղացողները դրական արդյունք համարեցին, այդքան պարտություններից հետո այն իսկապես թարմ օդի պես էր եւ հուսանք՝ դրական ազդեցություն կունենա: Խաղից հետո միանգամից զգացվում էր թիմի ճամբարում տրամադրության եւ ոգեւորության փոփոխությունը:

Ուղեւորության ընթացքում ամենաշատը հավանեցի հավաքականի սպասարկող, ադմինիստրատիվ ու բժշկական թիմերի չերեւացող աշխատանքը: Այդ մարդիկ օրնիբուն ամեն ինչ անում էին, որ ֆուտբոլիստները հոգատարությամբ եւ ուշադրությամբ շրջապատված լինեն ու չմտածեն կողմնակի խնդիրների մասին: 

Օդանավակայաններում, մարզումների ու հանդիպումների ուղեւորվելիս, թե ցանկացած պահի ծանր ուղեբեռով ու ճամպրուկներով՝ նրանք կազմ ու պատրաստ սպասում էին օգնության հասնելու: Այդ մարդիկ սովորաբար դուրս են մնում բոլորիս տեսադաշտից, բայց առանց նրանց աշխատանքի ոչինչ էլ չի ստացվի: 

Լուսանկարը` Մեդիամաքս


Եթե անկեղծ, 5 օրվա ընթացքում ամբողջովին ճանաչել ու բացահայտել ֆուտբոլիստներին այդքան էլ չստացվեց, ժամանակի մեծ մասն ինքնաթիռում էինք, մենք մեր լուսաբանումներով եւ հրապարակումներով, իսկ իրենք մարզումներով՝ զբաղված: 

Բացի այդ էլ, ՀՖՖ-ն լուսաբանելու եւ թիմի ներքին խոհանոցին անդրադառնալու իր սկզբունքներն ու սահմանափակումներն ունի, որոնց պարտավոր էինք հետեւել: Դրա համար չստացվեց խաղացողների ու մարզիչների հետ անհատական զրույցներ ու եւ հարցազրույցներ ունենալ:

Ֆեդերացիան մեզ նույն վայրում հանդիպելու ու իրար կողքից հետեւելու հնարավորություն ընձեռնեց: Համոզված եմ, ֆուտբոլիստներն էլ մեր մասին իրենց դիտարկումներն ու կարծիքներն ունեն, գուցե, մեր ներկայությունն ինչ-որ առումով նրանց կաշկանդում ու խանգարում էր: Բայց այսուհետ աշխատանքի ընթացքում երկուստեք հիշելու ենք, որ մեր հրապարակումների ու ընտրանու խաղերի մյուս կողմում իրական մարդիկ են, որոնք իհարկե կատարյալ չեն, բայց սիրում են իրենց ազգային հավաքականն ու ցանկանում նրան օգտակար լինել:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին

Warning: Unknown: open(/var/lib/php/sessions/sess_tvlm7j58p192cldv8dtql6kl44, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/sessions) in Unknown on line 0