Հունիս 14, 2025
154 դիտում

«Ինտեր»-ի մարզումն ԱՄՆ-ում. Թիմը պատրաստվում է ակումբային ԱԱ-ին


Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter


Հունիսի 15-ին ԱՄՆ-ում մեկնարկելու է Աշխարհի ակումբային առաջնությունը, որին այդ անգամ 32 հավաքականներ են մասնակցելու:

Նրանց թվում է նաեւ «Ինտեր»-ը, որը հրապարակել է իր հայտացուցակը, թիմի կազմում ընդգրկված է նաեւ Հենրիխ Մխիթարյանը: Միլանյան թիմը հունիսի 11-ին է ժամանել մրցավայր ու արդեն հասցրել է առաջին մարզումն անցկացնել:

«Ինտեր»-ն առաջին հանդիպումն անցկացնելու է հունիսի 17-ին Լոս Անջելեսի «Rose Bowl» ստադիոնում եւ մրցելու է մեքսիկական «Մոնտերեյ»-ի դեմ:

E խմբում «Ինտեր»-ի մրցակիցներն են լինելու նաեւ արգենտինական «Ռիվեր Փլեյթ»-ն (հունիսի 21) ու ճապոնական «Ուրավա Ռեդս»-ը (26):

Աշխարհի ակումբային առաջնության մրցանակային բյուջեն կազմում է 1 մլրդ դոլար։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին