Սկոպյեում շարունակվող Մ-17 տ. Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտնելու ազատ ոճայինները:
Հայաստանը 5 ներկայացուցիչ է ունենալու: Գորգ են դուրս գալու Արտակ Աղաբեկյանը (48 կգ), Արմեն Պապիկյանը (55 կգ), Դավիթ Դավթյանը (65 կգ), Ավետ Ենգոյանը (80 կգ) եւ Լաերտ Մովսեսյանը (110 կգ):
Հայաստանի հունահռոմեական ընտրանին շատ լավ է հանդես եկել ու թիմային պայքարում 1-ին տեղն է զբաղեցրել: Չեմպիոններ են դարձել Մարատ Աճեմյանը (51 կգ) եւ Հայկ Մանուկյանը (60 կգ), իսկ արծաթե մեդալները նվաճել՝ Մարտին Մանջիկյանը (48 կգ) եւ Ջանես Նազարյանը (65 կգ)։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: