Սկոպյեում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
Երեկ կայացած եզրափակիչներում Հայաստանի ընտրանին նվաճել է երկու արծաթե մեդալ։ Մարտին Մանջիկյանը (48 կգ) եզրափակչում զիջել է բուլղարացի Ստանիսլավ Իվանովին, իսկ Ջանես Նազարյանը (65 կգ)՝ Իրակլի Տավբերիձեին (Վրաստան)։
Մյուս հունահռոմեականներից եզրափակիչ անցել է Մարատ Աճեմյանը (51 կգ)։ Այսօր նա ոսկու համար ուժերն է չափելու Ռիզվան Կաիրբեկովի (UWW) հետ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: