Այս մրցաշրջանում «Ինտեր»-ը փորձում է հավասարապես բաշխել ուժերն Ա Սերիայում, Չեմպիոնների լիգայում, Իտալիայի գավաթում ու Սուպերգավաթում, ինչպես նաեւ Աշխարհի ակումբային առաջնությունում։
Երեկ Սիմոնե Ինձագիի թիմը խոշոր հաշվով հաղթել է «Լացիո»-ին ու առաջնությունում շարունակում է ձգտել լինել առաջինը։
Թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ Լեւերկուզենի «Բայեր»-ից կրած պարտությունից հետո հետեւություններ են արել եւ անպայման մյուս խաղերում ձգտելու են հաղթանակի։
«Մենք պայքարում ենք չորս ճակատով, սակայն դա հենց այն է, ինչ ցանկանում ենք։ Ձգտում ենք հաղթել ինչպես առաջնությունում, այնպես էլ ՉԼ-ում։ Իհարկե, չգիտեմ՝ ինչպես կստացվի, բայց միանշանակ պայքարում ենք դրա համար»,-ասել է հայ ֆուտբոլիստը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: