«Ինտեր»-ն Իտալիայի առաջնության 16-րդ տուրում Հռոմում հյուրընկալվել է «Լացիո»-ին ու մրցակցին սեփական հարկի տակ ջախջախել 6:0 հաշվով:
Միլանյան ակումբի կազմում 41-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացել է Հաքան Չալհանօղլուն, իսկ մինչեւ ընդմիջման գնալն աչքի է ընկել Ֆեդերիկո Դիմարկոն:
Մյուս գոլերը երկրորդ խաղակեսում են եղել՝ «Լացիո»-ի դարպասը գրավել են Նիկոլո Բարելլան, Դենզել Դյումֆրիսը, Կառլոս Օգուստոն ու Մարկուս Թյուրամը: Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
«Ինտեր»-ը վաստակել է 34 միավոր ու մրցաշարային աղյուսակում 3-րդն է, այն մեկ հանդիպում պակաս է անցկացրել: Առաջատարը 37 միավորով «Ատալանտա»-ն է:
Հաջորդ հանդիպումը Սիմոնե Ինձագիի սաներն անցկացնելու են դեկտեմբերի 20-ին եւ Իտալիայի Գավաթում մրցեն «Ուդինեզե»-ի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: