Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 25-րդ համագումարի ժամանակ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը խոսել է ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի թեկնածուների հետ բանակցությունների մասին:
«Չեմ թաքցնի, որ բանակցում ենք մի քանի հայտնի անձանց ու կազմակերպությունների հետ, որոնց հետ նպատակ ունենք նաեւ ֆուտբոլի ֆեդերացիայում գլոբալ ծրագիր իրականացնել: Այն ուղղված կլինի մարզչական շտաբին ու ակադեմիաներին եւ միտում կունենա վերաթարմացնել հայկական ֆուտբոլը»,- նշել է նա:
Մելիքբեկյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ հունվարին արդեն կհայտնեն նոր մարզչի անունն ու իրենց նոր ռազմավարությունը, որով կուղղորդվեն 2025 թվականին․
«Եթե հաջողության հասնենք, հայկական ֆուտբոլի համար կարեւոր քայլ կհամարվի»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: