Հաջորդ տարի ՀՖՖ-ի կարեւորագույն աշխատանքներից մեկն է լինելու Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ 2029 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնությունը երկու երկրներում անցկացնելու իրավունք ստանալը:
Այդ մասին այսօր ընթացող ՀՖՖ-ի համագումարի ժամանակ ասել է Արմեն Մելիքբեկյանը: Նրա խոսքով, այդ ուղղությամբ հսկայական ջանքեր դեռ պետք է գործադրեն, սակայն ուրախացնում է այն, որ ՈւԵՖԱ-ն հավանություն է տվել իրենց հայտին:
«Այս պահին Հայաստանում 7 նախագիծ ենք իրականացնում՝ ընթացքի մեջ են 4 ակադեմիաների ու 3 ստադիոնների շինարարության հետ կապված հարցերը: Արտաշատի եւ Դավթաշենի ակադեմիաների նախագծային աշխատանքներն ավարտին են հասնում, իսկ Իջեւանինը եւ Մարտունունը՝ նախապատրաստական փուլում են: Վանաձորի ստադիոնը կվերակառուցվի եւ 10 հազար հանդիսական կտեղավորի: Իջեւանում կկառուցվի 10 հազարանոց ստադիոն: Երկու քաղաքներն էլ Վրաստանին մոտ են ու կարեւոր դեր են խաղալու առաջնության անցկացման առումով»,- ընդգծել է ՀՖՖ-ի նախագահը:
Նա խոսել է նաեւ Ազգային ստադիոնից, որն «Ակադեմիական քաղաքի» հիմնական կառույցներից մեկն է լինելու: Բոլոր աշխատանքները համակարգում է ԿԳՄՍ-ն, իսկ ֆեդերացիան աջակցում է խորհրդատվությամբ:
«Հույս ունեմ, որ 2029-ի ԱԱ-ի անցկացնելու իրավունք կստանանք, ինչը լուրջ խթան կհանդիսանա ենթակառուցվածքների եւ ֆուտբոլի զարգացման համար»,- ավելացրել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: