Դեկտեմբեր 18, 2024
88 դիտում

Վինիսիուսն ու Այտանա Բոնմատին FIFA-ի The Best մրցանակի հաղթողներն են


Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA


FIFA-ն անցկացրել է The Best մրցանակաբաշխությունն ու պարգեւատրել տարվա լավագույններին:

Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալ»-ի ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուսը, որին հաջորդել է Ոսկե Գնդակի հաղթող Ռոդրին: Եռյակը եզրափակել է Ջուդ Բելինգհեմը:

Լավագույն ֆուտբոլիստուհին Ոսկե Գնդակի հաղթող Այտանա Բոնմատին է Իսպանիայի հավաքականից ու «Բարսելոնա»-ից:

Լավագույն մարզիչները Կառլո Անչելոտին («Ռեալ») ու Էմմա Հեյսն («Չելսի», ԱՄՆ) են: Արգենտինայի հավաքականի ու «Ասթոն Վիլլա»-ի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը լավագույն դարպասապահն է:

Պուշկաշի անվան մրցանակին լավագույն գոլի համար արժանացել է Ալեխանդրո Գարնաչոն («Մանչեսթեր Յունայթեդ»): Արդար խաղի մրցանակն էլ ստացել է Տիագո Մայան («Ինտերնասիոնալ»):

Տարվա խորհրդանշական հավաքականում են Էմիլիանո Մարտինեսը, Դանի Կարվախալը, Անտոնի Ռյուդիգերը, Ռուբեն Դիասը, Վիլյամ Սալիբան, Ռոդրին, Թոնի Կրոսը, Ջուդ Բելինգհեմը, Լամին Յամալը, Էրլինգ Հոլանդը եւ Վինիսիուսը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին