212 դիտում

Աշխարհի Գավաթի 3-րդ փուլում հայ շախմատիստների մրցակիցները


Լուսանկարը` FIDE


Այսօր Գոայում տեղի կունենան շախմատի Աշխարհի Գավաթի 3-րդ փուլի պարտիաները։

Այս փուլում Հայաստանը 3 ներկայացուցիչ ունի։ Շանթ Սարգսյանը կմրցի Թուրքիան ներկայացնող Մուստաֆա Յիլմազի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանի մրցակիցը կլինի հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհայը, իսկ Գաբրիել Սարգսյանինը՝  Դիպտայան Գոշը (Հնդկաստան):

3-րդ փուլ են անցել նաեւ ԱՄՆ-ն ներկայացնող Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը։ Նրանց մրցակիցներն են համապատասխանաբար Սալեմ Սալեհը (ԱՄԷ) եւ Եվգենի Նայերը (ՖԻԴԵ)։

Աշխարհի Գավաթի մրցանակային ֆոնդը 2 մլն դոլար է։ Շախմատիստները պայքարում են նաեւ 2026 թվականի հավակնորդների մրցաշարի 3 ուղեգրի համար։ 

Մեր ընտրանին