Երեւանում շարունակվող հրաձգության Եվրոպայի առաջնության 3-րդ օրը Հայաստանը կրկին մեդալ է նվաճել:
Շարժվող թիրախ թիմային խառը մրցաձեւի մեդալային պայքարում Հայաստանը ներկայացնում էին Գոհար Հարությունյան-Գոռ Խաչատրյան եւ Լիլիթ Մկրտչյան-Հայկ Մինասյան զույգերը:
Եզրափակչում Մկրտչյանն ու Մինասյանը մրցել է ուկրաինացիներ Վիկտորիա Ռիբալովա-Դանիլո Դանիլենկո զույգի հետ ու զիջել 6:3 հաշվով՝ դառնալով արծաթե մեդալակիր:
Բրոնզե մեդալակիր են դարձել ֆին Աարո Վուրիման ու Իդա Հիկիլաեն, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:
Ավելի վաղ Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի քառակի չեմպիոն է դարձել շարժվող թիրախ-նորմալ վազք մրցաձեւում:




















