130 դիտում

Երեւանյան Եվրոպայի առաջնության առաջին հայ չեմպիոնը Լիլիթ Մկրտչյանն է


Լուսանկարը` ԿԳՄՍ

Լուսանկարը` ԿԳՄՍ

Լուսանկարը` ԿԳՄՍ

Լուսանկարը` ԿԳՄՍ

Լուսանկարը` ԿԳՄՍ

Լուսանկարը` ԿԳՄՍ


Երեւանում անցկացվող գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանն առաջին ոսկե մեդալն է նվաճել:

Եվրոպայի քառակի չեմպիոն է հռչակվել Լիլիթ Մկրտչյանը, ով լավագույնն է եղել շարժվող թիրախ-նորմալ վազք մրցաձեւի պայքարում: Եզրափակչում համառ պայքարում Մկրտչյանը 8:6 հաշվով ուժեղ է եղել իր թիմակից Գոհար Հարությունյանից:

«Այս մեդալը միշտ հիշվելու է, քանի որ ես այսօր արեցի այն, ինչը տարիներով երազել եմ: Շատ հպարտ եմ, որ պատվոհարթակին Հայաստանի երկու ներկայացուցիչ էր: Նախքան եզրափակիչը Գոհարին ասացի, որ ոսկե մեդալի համար պետք է միասին պայքարենք, եւ մենք այդպես էլ արեցինք: Գոհարը շատ ուժեղ մարզիկ է, նրան պարտվելն էլ է պատիվ, իսկ հաղթելը՝ կրկնակի պատիվ: Քո հայրենիքում Եվրոպայի չեմպիոն դառնալիս բոլորովին այլ զգացողություններ ես ունենում»,- Մկրտչյանի խոսքերը մեջբերում է ԿԳՄՍ-ն:

Մեր ընտրանին