Սոֆիայում ընթացող Ստրանջայի 77-րդ մրցաշարում այսօր կայանալու են եզրափակիչ մենամարտերը։
Հայաստանի բռնցքամարտի հավաքականից եզրափակչում ոչ մի մասնակից չկա։ Միակ մեդալը նվաճել է մինչեւ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը։ Նա կիսաեզրափակչում պարտություն է կրել Բուլղարիայի ներկայացուցիչ Զլատիսլավա Չունակովայից ու բավարարվել բրոնզե մեդալով։
Կանանց թիմից ավելի վաղ պարտություն էր կրել Էլիդա Քոչարյանը։ Ձեռնունայն է վերադառնալու տղամարդկանց թիմը, որը հանդես էր եկել 8 բռնցքամարտիկով՝ Ռուդոլֆ Գարբոյան, Ժիրայր Սարգսյան, Արթուր Բազեյան, Արթուր Սահակյան, Հարություն Հակոբկոխյան, Մարատ Միքայելյան, Նարեկ Մանասյան եւ Դավիթ Չալոյան։




















