ՖԻՖԱ-ն հայտնել է The Best մրցանակի հավակնորդների անուններն ու ազդարարել քվերակության մեկնարկը։
Ամբողջ աշխարհի երկրպագուները մինչեւ նոյեմբերի 28-ը կարող են իրենց ձայնը տալ նախընտրած թեկնածուներին։
Լավագույն ֆուտբոլիտի կոչմանը հավակնում են Նունու Մենդեշը, Աշրաֆ Հաքիմին, Ուսման Դեմբելեն, Վիտինյան (ՊՍԺ), Քոուլ Փալմերը («Չելսի»), Պեդրին, Ռաֆինյան, Լամին Յամալը («Բարսելոնա»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Հարի Քեյնը («Բավարաիա») եւ Կիլիան Մբապեն («Ռեալ»)։
Լավագույն մարզչի անվանակարգում ներկայացված են Խավիեր Ագիրեն (Մեքսիկա), Միկել Արտետան («Արսենալ»), Լուիս Էնրիկեն (ՊՍԺ), Հանսի Ֆլիկը («Բարսելոնա»), Էնցո Մարեսկան («Չելսի»), Ռոբերտո Մարտինեսը (Պորտուգալիա) եւ Առնե Սլոտը («Լիվերպուլ»)։
Մրցանակներ են ստանալու նաեւ լավագույն դարպասապահը, ֆուտբոլիստուհին եւ կին մարզիչը։
Նախորդ տարվա The Best-ի հաղթողներն են եղել Վինիսիուն ու Այտանա Բոնմատին։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: