«Նոա»-ն Կոնֆերենցիաների Լիգայի հիմնական փուլում առաջին պարտությունն է կրել։
Երեկ երեկոյան Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կայացած խաղում այն ընդունել է չեխական «Սիգմա»-ին ու զիջել 1։2 հաշվով։
10-րդ րոպեին մրցակցի կազմում աչքի է ընկել Ֆիլիպ Սլավիչեկը, «Նոա»-ին հաջողվել է 11 րոպե անց պատասխանել Նարդին Մուլահուսեյնովիչի գոլով։ Սակայն 24-րդ րոպեին Աբդուլայե Սիլան նորից է առաջ մղել իր թիմին։ «Սիգմա»-ն կարողացել է պահել հաղթական հաշիվն ու 3 միավոր վաստակել։
Առաջին խաղակեսի միջնամասում հայ ու չեխ երկրպագուների միջեւ բախում է տեղի ունեցել ու հանդիպման մրցավարը մի քանի րոպեով դադարեցրել է խաղը, մինչեւ որ նրանց կարգի են հրավիրել։
Կոնֆերենցիաների Լիգայում հաջորդ հանդիպումը «Նոա»-ն անցկացնելու է նոյեմբերի 28-ին շոտլանդական «Աբերդին»-ի դեմ։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: