Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը սեփական նախաձեռնությամբ հանդիպել է լրագրողների հետ, որպեսզի հետաքրքրող բոլոր հարցերի մասին խոսելու հնարավորություն լինի:
Մելիքյանը հայտնել է, որ այսուհետ հավաքականի ավագը լինելու է Էդուարդ Սպերցյանը:
«Իռլանդիայի դեմ խաղում Տիգրան Բարսեղյանի կարմիր քարտ ստանալուց հետո հանդերձարանում որեւէ վիճաբանություն չի եղել: Նա ներողություն է խնդրել, ինչից հետո ես էլ տղաների հետ մի քանի խոսք եմ փոխանակել ու ոգեւորել, որ չնայած պարտությանը՝ ճիշտ ուղու վրա ենք ու վաղ թե ուշ հասնելու ենք մեր ուզած արդյունքին:
Իմ օրոք հավաքականում վատ մթնոլորտ չի կարող լինել, մեր ներքին միջավայրը մի վնասեք: Կարգապահ թիմի հետ գործ ունենք:
Տիգրանի հետ պարզապես անհաջողություն է եղել, աշխարհում շատերն են կարմիր քարտ ստանում: Տիգրանը շատ էր մտահոգ իր արարքի համար ու ցանկացել է հրաժարվել հավաքականում հանդես գալուց, բայց ես որպես տարիքով ավելի ավագ, թույլ չեմ տվել, որ էմոցիաների ազդեցությամբ որոշում կայացնի: Չեմ ցանկանում, որպեսզի վերջին խաղը թիմում կարմիր քարտով հիշվի: Նշել եմ, հավաքականի համար շատ բան է արել ու չեմ թողել նման արտահայտություն անի: Հետագայում էլ ինքս չեմ թույլ տվել, որ հանրային ներողություն խնդրի»:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: