Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է ՀՖՖ-ի հետ ունեցած տարաձայնությունների ու «Փյունիկ»-ի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հետ հարաբերությունների մասին:
«Չէի ցանկանա ՀՖՖ-ի հետ տարաձայնությունների մասին շատ խոսել, քանի որ ամեն ինչ պարզ է: Ինձ համար ոչ մի դեպքում այդ կոնֆլիկտում ինքնասիրության հարց չի եղել: Կարո՞ղ եք ցույց տալ, որ ֆեդերացիան որեւէ տեղ ինձ վիրավորական խոսքեր է ուղղել, որոնց պատճառով կարող էի ինձ վատ զգալ, նեղանալ կամ դրանք չընդունել:
Քննադատողը ես եմ եղել, տեսել եմ խնդիրներ ու դրանց մասին բարձրաձայնել: Այդ թեմաների շուրջ ՀՖՖ-ի ղեկավարների հետ հանդիպել ենք ու քննարկում ունեցել: Առաջին հերթին մտահոգությանս առիթը «Փյունիկ»-ն է եղել ու քննադատել եմ իմ ակումբի ու նախագահի համար: Ժամանակը ցույց տվեց, որ իմ նախագահը վաճառեց ակումբը, իսկ նոր նախագահի հետ ՀՖՖ-ն լավ հարաբերություններ ունի:
Ես Արթուր Սողոմոնյանի աշխատողը չեմ եղել, միասին ենք ղեկավարել ակումբը: Եթե որոշակի գումար եմ աշխատել, տասն անգամ ավելի շատ էլ օգնեմ եմ թիմին վաստակել: Ես ոչ մեկի մարդը չեմ եղել ու չեմ էլ լինի, իմ որոշումները ինքս եմ կայացնում:
Առաջին հերթին պետք է տեսնեմ, թե ինձ ինչ է պետք ու ինչ եմ ուզում իմ կյանքում եւ կարիերայում: Ինձ պետք էր հավաքականը, եկել եմ այստեղ: 46 տարեկան եմ ու իմ ընտրած ճանապարհով եմ առաջ գնում:
Իմ բարձրացրած խնդիրներից որոշներն արդեն լուծում են ստացել, մյուսները՝ ոչ: Հիմա էլ եմ դրանց մասին խոսում, պարզապես եկել եմ լուծումներն ու մեթոդները գտնելու:
Իհարկե, իմ աշխատանքում էլ թերություններ կան, ոչինչ իդելական չեմ անում, 4 հանդիպում ենք անցկացրել, որոնցից 3-ում պարտվել ենք: Բայց ինչ խնդրի մասին էլ բարձրաձայնում եմ, ֆեդերացիայում օգնում են դրանք լուծել:
Ես նվիրված եմ հայկական ֆուտբոլին, դրսից հրավերներ ունեցել եմ, սակայն ցանկացել եմ մնալ ու օգներ մեր թիմին»:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: