Դեկտեմբեր 18, 2024
188 դիտում

Սիմոնե Ինձագի. Հպարտ եմ, որ այս տղաների մարզիչն եմ արդեն 3,5 տարի


Լուսանկարը` Getty Images


Սիմոնե Ինձագին հպարտ է իր սաներով, որոնք Իտալիայի առաջնության 16-րդ տուրում 6:0 հաշվով հաղթել են «Լացիո»-ին:


«Ինտեր»-ի գլխավոր մարզիչը գոհ է թիմի անցկացրած հանդիպումից ու արդյունքից:

«Առաջին 20 րոպեի ընթացքում հեռավորություն էինք պահում, ապա սկսեցինք ավելի տեխնիկապես գործել: Առաջին երկու գոլերից հետո ու երկրորդ խաղակեսի սկզբնամասում ամեն ինչ ավելի հեշտ դարձավ: Այս տղաներն արդեն 3,5 տարի է նույն կերպ են խաղում, հպարտ եմ, որ նրանց մարզիչն եմ: Ուզում էինք հիանալի հանդիպում անցկացնել, գիտեինք «Լացիո»-ի որակներն, ու տղաները մարտահրավերն ընդունել էին հնարավորինս լավ»,- ասել է մարզիչը:

Ինձագին նշել է, որ այս տարի դեռ 2 հանդիպում ունեն անցկացնելու եւ կփորձեն բաց թողածը լրացնել: Նրա խոսքով՝ թեեւ բարդ է լինելու, սակայն կշարունակեն գործել ինչպես մրցաշրջանի մեկնարկից են խաղում․

«Այս տղաները մոտ մեկ ամիս է խաղում են առանց հանգստանալու, պաշտպանությունում էլ փոխարինողներ չունենք, բայց այդ ամենը թիմին ավելի լավն է դարձնում: Ամենաշատը հպարտանում եմ նրանով, որ սաներս խելահեղ նվիրվածություն են ցուցաբերում վերջին տարիների ընթացքում, երբեք չեն հանձնվում ու հիանալի թիմ են»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին