Դեկտեմբեր 18, 2024
75 դիտում

Դմիտրի Գունկո․ Ֆուտբոլը Հայաստանում այդքան էլ մասսայականություն չի վայելում


Լուսանկարը` Urartu Football Club


«Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն մեծ հարցազրույց է տվել metaratings.ru-ին, որից առանձնացրել ենք առավել հետաքրքիր մտքերը։

«Կարծում եմ, որ Հայաստանում ամենաբարձր աշխատավարձերը ստանում են «Նոա»-ի ֆուտբոլիստները։ Բոլոր ակումբները մասնավոր են, պետական ոչ մի միջոց չեն ստանում։ Ակումբի նախագահներն իրենց սեփական գումարներն են ներդնում։

Հայկական ֆուտբոլում ակումբ ունեցող ղեկավարներ, ովքեր ձգտում են զարգացնել ֆուտբոլը, շատ քիչ են։ Մեր թիմի նախագահ Ջեւան Չելոյանցը դրանց թվում է։ Նա Երեւանից դուրս հող է ստացել, որի վրա ֆուտբոլային բազա է կառուցելու, այնտեղ նաեւ ստադիոն եւ մարզումային 5 դաշտ են լինելու։ Բացի այդ, նա Երեւանում արենա է գնել, այն կվերականգնի ու կդարձնի ժամանակակից ստանդարտներին համապատասխան ստադիոն։

Ֆուտբոլը Հայաստանում այդքան էլ մասսայականություն չի վայելում, ինչպես կցանկանայի լիներ։ Ֆուտբոլի զարգացման խնդիրները երկրում շատ են, երկրպագուները խաղերի ժամանակ չեն գալիս ստադիոն։

«Ուրարտու»-ի փիլիսոփայությունը հետեւյալն է՝ չեմպիոնության ձգտել ակադեմիայի սաների հետ։ Մարզչական շտաբի խնդիրը ճիշտ համադրելն է լեգիոներների ու տեղացի ֆուտբոլիստների ուժերը, ովքեր միասին կզարգացնեն եւ օգուտ կբերեն ակումբին»։

«Ուրարտու»-ն Հայաստանի առաջնությունում ձմեռային դադարի գնացել է 2-րդ տեղով՝ իր ակտիվում ունենալով 38 միավոր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին