Աշխարհի ակումբային առաջնությունում ելույթներն ավարտելուց հետո «Ինտեր»-ը պաշտոնապես ավարտել է այս մրցաշրջանն ու մեկնել հանգստի:
Թիմը 5 մրցաշարերում՝ Իտալիայի առաջնությունում, Գավաթում ու Սուպերգավաթում, Չեմպիոնների Լիգայում եւ ակումբային ԱԱ-ում 63 հանդիպում է անցկացրել: Մրցաշրջանը սկսել է Սիմոնե Ինձագիի գլխավորությամբ ու ավարտել Կրիստիան Կիվուի հետ:
Նոր մեկնարկն ազդարարվելու է օգոստոսի 25-ին՝ Ա Սերիայի առաջին խաղում «Սան Սիրո»-ում միլանյան թիմը մրցելու է «Տորինո»-ի դեմ, իսկ մեկ շաբաթ անց՝ «Ուդինեզե»-ի:
Այդ հանդիպումներից հետո ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում ազգային հավաքականների խաղերով պայմանավորված՝ առաջնություններում դադար է լինելու:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: