Դեկտեմբեր 27, 2024
exclusive
12808 դիտում

Վարդան Մինասյանը կմարզի ղազախական «Տարազը»


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հավաքականի, «Փյունիկ»-ի եւ «Արարատ Արմենիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կմարզի Ղազախստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Տարազ» թիմը, որը ներկայացնում է համանուն քաղաքը։

Կողմերի միջեւ մեկ տարվա պայմանագիրը կստորագրվի առաջիկա ժամերին, որից հետո հայ մասնագետը կմիանա թիմի ուսումնամարզական հավաքին։

Նախորդ առաջնությունում «Տարազը» գրավել էր 8-րդ տեղը։ Ի դեպ, մինչեւ 1938թ․  Տարազ քաղաքը կոչվել է Միրզոյան, ապա՝ մինչեւ 2007թ․՝ Ջամբուլ։ Այն Ղազախստանի ամենահարավային քաղաքն է եւ սահմանակից է Ղրղզստանին։

Վարդան Մինասյանը արդեն ունի ղազախական ակումբ մարզելու փորձ։ 2014-2015 մրցաշրջանում նա ղեկավարել է Կոստանայի «Տոբոլ» ակումբը, որն այդ տարի զբաղեցրեց 7-րդ տեղը։

Հիշեցնենք, որ Մինասյանի վերջին աշխատավայրը «Արարատ Արմենիա» թիմն էր, որի հետ նա երկու անգամ հռչակվեց Հայաստանի չեմպիոն եւ շատ մոտ էր Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր նվաճելուն։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին