Բուխարեստում կայացած Grand Chess Tour-ի 6-րդ փուլի հաղթողը Լեւոն Արոնյանն է:
Հաղթանակից հետո Արոնյանը խոստովանել է, որ հարկավոր է լավ պարտիաներ անցկացնել ու հետաքրքրել շախմատասերներին: Այդ առումով, ըստ նրա, Բուխարեստի մրցաշարը ստացված է:
«Պայքարը շատ ուժեղ էր, իհարկե, ես ձգտում էի հաղթանակի հասել թայ-բրեյքում, ինչը փոք-ինչ լարվածություն էր առաջացնում: Եթե ցանկանում ես, որ քեզ հիշեն, հարկավոր է հաղթել: Պատմության մեջ մնում է միայն հաղթողի անունը»,-ասել է Արոնյանը:
Grand Chess Tour-ի ընդհանուր աղյուսակում Արոնյանը 36,5 միավորով այժմ ընթանում է 4-րդ տեղում: Առաջատարը 54,5 միավորով Մագնուս Կարլսենն է:




















