Փետրվար 19, 2026
1543 դիտում

Լեւոն Արոնյանը Բուխարեստի Grand Chess Tour-ի հաղթողն է


Լուսանկարը` grandchesstour.org


Լեւոն Արոնյանը դարձել է Բուխարեստում ավարտված արագ ու կայծակնային շախմատի Grand Chess Tour-ի հաղթող:

Հայ գրոսմայստերն արագ շախմատում 10 միավոր էր վաստակել ու լրացուցիչ ցուցանիշներով 4-րդ տեղում ընթացել: Նա հիանալի է հանդես եկել կայծակնային շախմատում ու ռուս Սերգեյ Կարյակինի հետ վաստակել 20 միավոր:

 

Շախմատիստները հաղթողին որոշվել են թայ-բրեյքում: Արոնյանն ուժեղ է եղել ու առաջին մրցանակն է նվաճել`վաստակելով նաեւ 31 հազ. դոլար:

 

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 150 հազ. դոլար:

Մեր ընտրանին