Փետրվար 19, 2026
82 դիտում

Սանդրո Պերկովիչ. «ԱԶ Ալկմար»-ին շատ ենք հարգում, բայց նաեւ հավատում ենք մեր ուժերին


Լուսանկարը` FC Noah

Լուսանկարը` FC Noah

Լուսանկարը` FC Noah

Լուսանկարը` FC Noah

Լուսանկարը` FC Noah

Լուսանկարը` FC Noah


Այսօր երեկոյան ժամը 21:45-ին Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում ընդունելու է նիդերլանդական «ԱԶ Ալկմար»-ին:

Հայկական ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի մտքեր է արտահայտել.

««ԱԶ Ալկմար»-ը շատ ուժեղ թիմ է, որին մեծ հարգանքով ենք վերաբերվում։ Բայց մրցակիցը նաեւ թերություններ ունի, ինչն էլ կօգտագործենք նրա դեմ: «ԱԶ Ալկմար»-ին շատ ենք հարգում, բայց մեր ուժերին էլ ենք հավատում:

Այս 2 ամսվա ընթացքում լավ հավաքներ ենք անցկացրել, թեեւ պաշտոնական հանդիպումներ չենք ունեցել, բայց ֆիզիկապես, մտովի եւ տակտիկապես լավ պատրաստ ենք: Վերջին 6–7 շաբաթների ընթացքում մարզվել ենք մեծ եռանդով, ինչն էլ կտեսնեք սպասվող խաղում:  

180 րոպե ունենք մեր տրամադրության տակ, սեփական հարկի տակ ցանկացած դրական արդյունք լավ կհամարվի: Ամեն դեպքում այս դիմակայության ելքը կորոշվի մեկ շաբաթից Նիդերլանդներում:

Մեր հաղթաթուղթը լինելու է թիմն ու այն, ինչ ցույց կտանք խաղադաշտում: Հավատացած եմ, երկրպագուները կգան ու փետրվարին առաջին անգամ եվրոպական ֆուտբոլի ականատես կլինեն: Նրանք մեզ շատ են օգնել ու մեծ դեր ունեցել «Լեգիա»-ի դեմ խաղում: Ուզում եմ, որ այս անգամ էլ ողջ խաղի ընթացքում աջակցեն մեզ: Խոստանում եմ, որ վաղն իրենց թիմով հպարտ կգնան տուն»:

Մեր ընտրանին