Չեմպիոնների Լիգայի անցումային փլեյ-օֆֆում «Բուդյո Գլիմտ»-ից 1:3 հաշվով պարտություն կրելուց հետո «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն նշել է, որ իր սաները պայքարել են 90 րոպե ու լավ բնավորություն ցույց տվել:
«Մի քանի անգամ կորցրինք գնդակն ու մեծ դժվարությամբ էինք դիմանում մրցակցի արագ ու ինտենսիվ անցումներին, ինչն էլ թանկ արժեցավ: Չնայած դժվարություններին, ցրտին ու խաղադաշտի որակին, որոնք արդարանալու համար չեմ նշում, խաղացողներիս չեմ կարող մեղադրել: Պարզապես պետք է առանձին ֆուտբոլիստների ավելի լավ վերահսկեինք ու արագ արձագանքեինք նրանք հակագրոհներին»,- ասել է մարզիչը:
Կիվուի խոսքով՝ մի քանի խնդիրներ ունեն, որոնք պետք է պարտությունից հետո շտկեն, քանի որ 3 օրից խաղալու են «Լեչչե»-ի հետ, ապա ընդունելու են «Բուդյո Գլիմտ»-ին:
Նախ պետք է հասկանան թիմի ֆիզիկական վիճակը, Լաուտարո Մարտինեսը վնասվածք է ստացել, մի քանի խաղացողներ եւս առողջական խնդիրներ ունեն:
««Բուդյո Գլիմտ»-ը շատ ուժեղ մրցակից է, մեծ վարպետություն ու որակներ ունի, նրանք սովոր են խաղալ իրենց դաշտում: Ամեն ինչ դեռ առջեւում է, եւս մեկ հանդիպում էլ ունենք: Կպայքարենք մինչեւ վերջ ու կանենք ամեն ինչ, որ շարունակենք պայքարը ՉԼ-ում»,- ավելացրել է Կիվուն:




















