Փետրվար 19, 2026
68 դիտում

Ձյուդոյի հավաքականները Ծաղկաձորում պատրաստվում են տարվա կարեւոր մրցաշարերին


Լուսանկարը` Մեդիամաքս


Ձյուդոյի պատանիների, երիտասարդների ու մեծահասակների թիմերի մոտ 30 մարզիկներ փետրվարի 10-ից Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք են անցկացնում:

Գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարած մարզչական խումբն առանձին մոտեցում դրսեւորում է ձյուդոիստների նկատմամբ:

Հավաքի ավարտից հետո փետրվարի 22-ին պատանիները նախապատրաստությունը կշարունակեն Գյումրիում, ինչից հետո մարտին Անթալիայում կմասնակցեն Եվրոպայի Գավաթին, հայտնում է ՀԱՕԿ-ը:

Երիտասարդները կմիանան ազգայինին թիմին ու կմասնակցեն Չեխիայի Նիմբուրգ քաղաքում մարտի 9-16-ը կայանալիք օլիմպիական ճամբարին: Ինչից հետո մեծահասակների հավաքականը մարտի 19-21-ը Թբիլիսում կմասնակցի Մեծ Սաղավարտին:

Մեր ընտրանին