Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն այսօր ավարտում է ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը, որը մեկնարկել էր ապրիլի 2-ին:
Հայ շախմատիստները պատրաստվում են Աշխարհի թիմային առաջնությանը, որը կայանալու է Ծաղկաձորում ապրիլի 18-29-ը:
Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանն ասել է, որ առավոտյան սպորտային մարզումներ են անցկացրել, իսկ երեկոյան՝ շախմատային:
«Հիմնականում վերլուծություններ ենք արել, խաղի հնարավոր լուծումներ քննարկել ու փորձարկել: Թիմը հոգեբանորեն պատրաստ է ու պայքարելու է մեդալների համար»,- ասել է Պետրոսյանը:
Նրա խոսքով, Հայաստանում ելույթ ունենալը ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր ունի. «Իհարկե, հարազատ տան պատերը շատ են օգնում, սակայն մյուս կողմից էլ պատասխանատվությունն է կրկնակի ավելանում: Մենք արդեն իսկ զգում ենք այն մեծ հետաքրքրությունը, որն առաջացրել է Աշխարհի առաջնությունը մեր երկրում: Փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի ուրախացնենք բոլոր հայերին»:
Գլխավոր մարզիչը նշել է նաեւ, որ մրցաշարի ժամանակ թիմի անդամները հայտավորվելու են ըստ վարկանիշի՝ Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան եւ Հրանտ Մելքումյան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: