Մայիս 14, 2025
5127 դիտում

Շախմատի ԱԱ. Հայտնի են բոլոր հավաքականների կազմերը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ապրիլի 18-29-ը Ծաղկաձորում կայանալու է շախմատի Աշխարհի թիմային առաջնությունը: 10 թիմեր շրջանաձեւ համակարգով մրցելու են հաղթողի կոչման համար:

Արդեն հայտնի է, թե ինչ կազմերով են թիմերը մասնակցելու առաջնությանը: Հայաստանի ընտրանու կազմում հանդես են գալու Լեւոն Արոնյանը (2770 միավոր), Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Հրանտ Մելքումյանը:

Մրցաշարի ամենաբարձր վարկանիշն ունենալու է Ալեքսանդր Գրիշչուկը (2794 միավոր), որը գլխավորելու է Ռուսաստանի ընտրանին: Այնտեղ են ելույթ ունենալու նաեւ Սերգեյ Կարյակինը, Եվգենի Տոմաշեւսկին, Դմիտրի Յակովենկոն ու Նիկիտա Վիտյուգովը:

Առաջնությանը մասնակցելու են նաեւ Ուկրաինայի, Չինաստանի, Կուբայի, Հունգարիայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Եգիպտոսի ու Իսրայելի ընտրանիները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին