Օգոստոսի 17-24-ը Բուլղարիայի Սամոկով քաղաքում կայանալու է Մ-20 տարեկանների ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը:
Ազատ ոճի, կանանց ու հունահռոմեականներին պայքարին մասնակցելու են 650 ըմբիշներ: UWW-ն հրապարակել է մասնակիցների անունները:
Հայաստանի ազատ ոճի թիմի կազմում են Արման Հարությունյանը (57 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ), Արման Մուսիկյանը (65 կգ), Արտավազդ Հարությունյանը (70 կգ), Նարեկ Նիկողոսյանը (79 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), Ռազմիկ Իկիլիկյանը (92 կգ) եւ Հենրի Հայկյանը (125 կգ):
Հունահռոմեականներից կմասնակցեն Արմեն Գեւորգյանը (55 կգ), Յուրիկ Մխիթարյանը (60 կգ), Ալեքս Մարգարյանը (63 կգ), Նարեկ Գրիգորյանը (67 կգ), Գասպար Տերտերյանը (72 կգ), Սամվել Տերտերյանը (77 կգ), Մարտիկ Պետրոսյանը (82 կգ), Էրիկ Տեր-Մաթեւոսյանը (87 կգ), Գրիշա Ոսկանյանը (97 կգ) եւ Դավիթ Բաղրամյանը (130 կգ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: