Խառը մենամարտերի մարզիկները կարողանում են իրենց շուրջ աղմուկ ստեղծել ու հայտնվել լրահոսում նույնիսկ այն ժամանակ, երբ իրենց հետ ոչինչ տեղի չի ունենում:
Այս անգամ լեզվակռվի մեջ են ներգրավվել Արման Ծառուկյանն ու Փեդի Փիմբլետը:
Ավելի վաղ բրիտանացին խոսել է իր առաջիկա մենամարտի մասին ու հետեւյալն ասել. «Հույս ունեմ՝ առաջիկայում այդ առումով հստակություն կլինի, ես վարկանշային աղյուսակի 9-րդ համարն եմ: Գիտեմ, որ մյուսներն ավելի են արժանի մենամարտի, սակայն ոչ այդ երես առած երեխա Արմանը: Այդ փչացած տղան ամեն պարագայում փորձում է օգտագործել իր փողերը: Ահա թե ինչու նա հանձնվեց, երբ լոգարանում քաշ էր գցում: Արմանը ոչ մեկին պետք չէ, բոլորը նրա վրա թքած ունեն»:
Ծառուկյանը չէր կարող անտարբեր անցնել այս վիրավորանքների կողքով ու եւս կտրուկ է արձագանքել:
«Դու ոչինչ ես, առավելագույնը աղբաման: Հայրիկ Դեյնը քեզ մի քանի թոշակառուներ է կերակրել, որպեսզի քեզ համար հեղինակություն ձեռք բերես, դրանում է կայանում քո էությունը: Իմ կարիերայի ընթացում ամեն ինչի եմ արժանի, ինձ ոչինչ հենց այնպես բաժին չի ընկել: Իսկ հիմա, հիմարի մեկը, ուղիղ նստիր ու սպասիր, թե հայրիկն ինչ կասի անել»,- ասել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: